Վեհափառը Քրիստոսի ծննդյան լույսն է բաժանում հավատացյալներին

Sputnik
«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»․ այս բառերով են հայերը ողջունում միմյանց և Հիսուս Քրիստոսի Սուրբ ծնունդը շնորհավորում ճրագալույցից սկսած։
Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Սուրբ ծննդյան Ճրագալույցի պատարագից հետո Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը, ավետելով Քրիստոսի ծնունդը, վառած մոմով իջավ խորանից և հավաքված հավատացյալներին կրակ բաժանեց։
«Ճրագալույց» նշանակում է ճրագ, մոմ վառել՝ լուցանել, որը խորհրդանշում է աստվածային լույսը: Այս երեկո հավատացյալները եկեղեցուց իրենց հետ տուն են տանում վառած ճրագներ և մոմեր։ Այն խորհրդանշում է աստվածային լույսը, Աստծո օրհնությունը, բեթղեհեմյան աստղի լույսը, որը ցույց է տալիս ճանապարհը դեպի մանուկ Հիսուս:
Այսօր հավատացյալները եկեղեցուց ճրագ են տանում տուն։