Սպասվում է մերկասառույց. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը Երևանում կլինի այսօր ցերեկը -1-ից -3, երեկոյան՝-8-ից -10։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակի տեսություն
Հունվարի 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը -1-ից -3, երեկոյան՝-8-ից -10։