Անհայտ անձը կրակ է բացել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Օհայո նահանգում գտնվող նստավայրի ուղղությամբ։
Միջադեպի ժամանակ փոխնախագահն ու նրա ընտանիքը տանը չեն եղել, նրանք գտնվում էին Վաշինգտոնում։
Ոստիկանության աշխատակիցներն օպերատիվ կերպով ձերբակալել են կասկածյալին, նրա մոտից առգրավվել է կիսաավտոմատ հրացան: Այս պահին պարզվում է ձերբակալվածի մասնակցությունը միջադեպին։