Հունվարի 8-9-ին Հայաստանում ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա 17-20 աստիճանով

Հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ին հանրապետությունում ամբողջ տարածքում գիշերային ժամերին կբարձրանա 17-20 աստիճանով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նաև հայտնել է, որ ցերեկային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով։
Սակայն կառույցից նաև զգուշացնում են, որ հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Եղանակային պայմանները կարող են բարդացնել երթևեկությունը, հատկապես լեռնային և միջհամայնքային ճանապարհահատվածներում։