Վենեսուելայի պաշտպանության նախարարը ողջ է և հանդես է եկել ուղերձով

Վենեսուելական լրատվամիջոցների փոխանցմամբ` սեփական տանը նրան սպանելու մասին տեղեկատվությունը կեղծ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վենեսուելայի զինված ուժերը գործի կդնեն բոլոր ռեսուրսները երկրում խաղաղությունը և կարգը վերականգնելու համար, որոնք խախտվել են ԱՄՆ հարձակումների պատճառով։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը:
Այսօր ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, թե Վենեսուելային հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։

«Մենք կգործարկենք պաշտպանության բոլոր ծրագրերը, որոնց պատրաստվել ենք՝ կատարելու Վենեսուելայի Սահմանադրության պահանջները։ Զինվորականները, ի կատարումն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրահանգների, կգործադրեն բոլոր ջանքերը ազգի պաշտպանության, կարգուկանոնի և խաղաղության վերականգնման համար», - ասել է նա իր տելեգրամյան ալիքում հրչապարակված ուղերձում։

Նախարարի խոսքով՝ կներգրավվեն օդային, տարածքային, ծովային պաշտպանության բոլոր ուժերը, ոստիկանությունը:
Հիշեցնենք` այսօր այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Ամերիկացի զինվորականները գերեվարել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը։