Պայթյունների շարք Կարակասում. ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին

Կարակասի երկնքում նկատվել են ամերիկյան «Չինուկ» ուղղաթիռներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռմբակոծության տեսանյութերը տարածվում են համացանցում:
Նախնական տեղեկություններով՝ հարձակման են ենթարկվել Ֆորտե Տիունա բազան և գեներալիսիմուս Ֆրանցիսկո դե Միրանդայի անվան ավիաբազան։
Վենեսուելան չի ընդունում իր տարածքի և բնական պաշարների նկատմամբ Թրամփի հավակնությունները
Հարվածի է ենթարկվել նաև երկրի հյուսիսում գտնվող Վարգաս նահանգում գտնվող Լա Գուայրա ռազմածովային բազան, որտեղ գտնվում է ռազմածովային ակադեմիան։ Տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա:
Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Կարակասի հարավային հատվածը մնացել է առանց էլեկտրական հոսանքի: