Հայաստանում մի քանի օր ձյուն չի գա, բայց կտրուկ կցրտի. եղանակի տեսություն

Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանում ձյուն չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։ Հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց»,– ասված է հաղորդագրությունում։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի -3-ից -5, գիշերը` -17-ից -19 աստիճանի սահմաններում։
Եղանակի տեսություն