ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի — Sputnik. Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովին առաջարկել է գլխավորել նախագահի գրասենյակը:
Զելենսկու խոսքով՝ Բուդանովը կվերահսկի նաև հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ կապված հարցերը։
Նոյեմբերի 28-ին Զելենսկին հայտնեց, որ իր գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է գրել։ Մինչ այդ Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը խուզարկություններ են անցկացնում Երմակի մոտ՝ Ուկրաինայում էներգետիկ կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Բյուրոն հաստատեց խուզարկությունների փաստը՝ նշելով, որ քննչական գործողություններն իրականացվում են հետաքննության շրջանակում: «Ուկրինֆորմ» գործակալությունն ավելի ուշ հայտնեց, որ խուզարկություններից հետո ոչ ոքի մեղադրանք չի ներկայացվել։