Որոշ մարզերում սպասվում է քամու ուժգնացում, բուք. եղանակի տեսություն

Ջերմուկ. Արխիվային լուսանկար
Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ են պայմանավորված առատ տեղումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ հունվարի 2-ին լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունվարի 2-ի առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում հունվարի 2–ի ցերեկը կլինի 0-2 աստիճան ցուրտ, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -5....-7 աստիճան։