ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Լոռու մարզում շմոլ գազից ընտանիք է թունավորվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեկտեմբերի 31-ին՝ առավոտյան 5-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Սպիտակի բաժինը տեղեկություն է ստացել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։
Պարզվել է, որ Սպիտակի գյուղերից մեկից հիվանդանոց են տեղափոխվել 64-ամյա Ամալյա Վ․-ն, 65-ամյա Միհրան Մ․-ն, 18-ամյա Ամալյա Մ․-ն, 1 տարեկան Լ․ Մ․-ն, 39-ամյա Ռիտա Պ․-ն, 16-ամյա Մ․ Մ․-ն, 39-ամյա Լյուդվիկ Մ․-ն։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Կայքի տեղեկություններով՝ Ամալյա Վ․-ն խոհանոցում ամբողջ օրն օգտվել է գազօջախից մինչև ուշ երեկո, որից հետո ժամը 03։00-ի սահմաններում նրա և տան անդամների ինքնազգացողությունները վատացել է, և նրանք տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։