Մահացել է Արցախի ՊԲ նախկին ղեկավար Լևոն Մնացականյանի քույրը

Լևոն Մնացականյանն ադրբեջանական գերության մեջ է 2023թ․ սեպտեմբերի 29-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Մահացել է Բաքվում գերության մեջ գտնվող գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը։ Լուրը հրապարակվել է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջում։
«Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում` կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- նշված է էջում։
Լարիսա Մնացականյանն օգոստոսի 8-ին կդառնար 57 տարեկան։
Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ին՝ Լևոն Մնացականյանի ծննդյան օրը, քույրը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ նշելով, որքան դժվար է առանց եղբոր։
Հիշեցնենք` Լևոն Մնացականյանն ադրբեջանական գերության մեջ է 2023թ․ սեպտեմբերի 29-ից։