Դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստերը մահացած են գտել հյուրանոցում

Հոլիվուդյան աստղի դստեր մահվան պատճառների մասին առայժմ տեղեկություններ հայտնի չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Ամերիկացի հայտնի դերասան Թոմի Լի Ջոնսի 34-ամյա դստեր՝ Վիկտորյայի դին հայտնաբերել են Կալիֆոռնիայի հյուրանոցներից մեկում։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները։
Վիկտորյայի մարմինը հայտնաբերվել է հունվարի 1-ի առավոտյան Սան Ֆրանցիսկոյի «Fairmont» հյուրանոցում։
Կնոջ մահվան պատճառների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ Թոմի Լի Ջոնսը հատկապես հայտնի դարձավ «Սևազգեստ մարդիկ» ֆիլմից, որտեղ գլխավոր դերում նկարահանվեց մեկ այլ հայտնի աստղի` Ուիլ Սմիթի հետ։
Ինչ վերաբերում է նրա դստերը՝ Վիկտորյային, նա Թոմի Լի Ջոնսի և նրա նախկին կնոջ՝ լուսանկարիչ Քիմբերլի Քլոուգլիի երկու երեխաներից մեկն է։ Նրանք ունեն նաև 43-ամյա որդի՝ Օսթին Ջոնսը։
Վիկտորյան ևս խաղացել է ֆիլմերում։ Նա 2002 թվականին նկարահանվել է «Սևազգեստ մարդիկ 2» ֆիլմում։
«Կյանքից հեռացավ թռչնի պես թեթև». Մոսկվայում հրաժեշտ են տվել Վերա Ալենտովային