Նռնօրհնեքի արարողություն և գոհաբանական աղոթք է կատարվել Հայոց եկեղեցիներում Ամանորի գիշերը

Նռնօրհնեքի արարողությանը Արագածոտնի թեմն անդրադարձել է օրվա խորհրդին, ինչպես նաև ուղերձ հղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հայոց եկեղեցիներում Ամանորի գիշերը կատարվել է գոհաբանական աղոթք և նռնօրհնեքի արարողություն: Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական կենտրոնը:
«Ամանորի գիշերը կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր տաճարում կատարվեց հանրապետական մաղթանք, որից հետո Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն»,- ասված է Մայր աթոռի հաղորդագրության մեջ։
Նռնօրհնեքի արարողությանը Արագածոտնի թեմն անդրադարձել է օրվա խորհրդին, ինչպես նաև ուղերձ հղել։
«Ըստ եկեղեցու հայրերի՝ նռան հատիկների պես եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով՝ միավորված լինելով մեկ եկեղեցու մեջ»,- նշել են թեմից։
Ամուր պահենք մեր հավատը, դժվարություններին դիմակայելու կամքը. Գարեգին Բ–ի ուղերձը