Նյու Յորքի նորընտիր քաղաքապետն առաջին երդվել է Ղուրանի վրա

34-ամյա քաղաքապետի լիազորությունների ժամկետը չորս տարի է՝ վերընտրվելու հնարավորությամբ: Նա չի կարող առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, քանի որ ծնվել է Ուգանդայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Զոհրան Մամդանին երդվել է՝ դառնալով քաղաքի պատմության մեջ առաջին մահմեդական քաղաքապետը: Նա այդ պաշտոնում փոխարինել է Էրիկ Ադամսին՝ մեգապոլիսի երկրորդ սևամորթ քաղաքապետին։
Մամդանիի երդմնակալությունն անցկացվել է երկու փուլով։ Առաջին (փակ) արարողությունը տեղի է ունեցել մետրոյի լքված կայարանում տարեմուտից անմիջապես հետո։ Հանրային մասը նախատեսված էր հունվարի 1-ին և տեղի է ունեցել քաղաքապետարանի մոտ:
Մամդանին Նյու Յորքի առաջին քաղաքապետն է, որը երդվել է Ղուրանի վրա։ Ամերիկյան լրատվամիջոցները ցուցադրել են արարողության կադրերը։
34-ամյա քաղաքապետի լիազորությունների ժամկետը 4 տարի է՝ վերընտրվելու հնարավորությամբ: Նա չի կարող առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, քանի որ ծնվել է Ուգանդայում։
Իր ծրագրում Մամդանին առաջարկել է էժան ապրանքատեսակների հասանելիության ընդլայնում, քաղաքի առանձին հատվածներում վարձավճարների սառեցում և ավտոբուսների ուղեվարձի չեղարկում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ քննադատել է Մամդանիին, սակայն նոյեմբերի 21-ին Սպիտակ տանը կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ կիսում է քաղաքային պայմանների մատչելիության գաղափարները: Երդմնակալությունից հետո Մամդանին Քվինսի թաղամասի իր բնակարանից կտեղափոխվի Գրեյսի-Մենշն՝ քաղաքապետի պատմական նստավայրը, որը գտնվում է Իսթ Ռիվեր գետի ափին՝ Մանհեթենում: