ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվա ուղևորվող երկու անօդաչու թռչող սարք են ոչնչացրել, հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության Հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել», - գրել է Սոբյանինը Max հարթակի իր ալիքում։
Քաղաքապետը հավելել է, որ արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են ընկած բեկորների տեղում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։