2026-ի առաջին օրը ձնառատ կլինի. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 1-3, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 1-2-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Եղանակի տեսություն
Հունվարի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, Հունվարի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ին աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։
Երևանում հունվարի 1-ին, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 1-3, երեկոյան՝ 0-ից -2 աստիճան։