Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական ԱԹՍ-ները փորձում են դրոշներ տեղադրել ՌԴ վերահսկողության տակ գտնվող քաղաքներում

Sputnik
Կիևը «Բաբա Յագա» անօդաչու թռչող սարքերի օգնությամբ փորձում է ուկրաինական դրոշներ տեղադրել Ռուսաստանի բանակի կողմից ազատագրված Կրասնոարմեյսկում, Դիմիտրովում և Ռոդինսկոյեում։ Այդ մասին այսօր հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Գերատեսչության փոխանցմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրում խոցել են 7 նման անօդաչու թռչող սարք: Բացի այդ, ոչնչացվել է 2 անօդաչու թռչող սարք, որոնցով ուկրաինացիները փորձել են դրոշներ տեղադրել շենքերի ճակատային մասերին։ ՊՆ-ն նշել է, որ դա արվում է Ուկրաինայի բնակչությանը և արևմտյան հովանավորներին այդ տեղամասերում ուկրաինական զինված ուժերի պահպանվող ներկայության մեջ համոզելու համար։