Հայաստանն ազատ չէ, մինչև Հայաստանի կառավարիչները չեն իրականացրել հայ ժողովրդի իղձերը: Այդ մասին նշված է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ամանորյա տեսաուղերձում
«Ազատություն մեր երկրին։ Ազատություն մեր ժողովրդին։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-մաղթել է Սերժ Սարգսյանը։
Ավելի վաղ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ էր դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Նոր տարին շնորհավորել է նաև Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։
«Թող 2026 թվականը մեր հայրենիքի և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար լինի խաղաղության, համերաշխության և հաջողության տարի: Վաղվա հանդեպ հույսով ու հավատով դիմավորենք Նոր տարին: Ամենայն բարիք ու սեր բոլորիս ընտանիքներին»,-նշված է հաղորդագրության մեջ։