Մոսկվայի օդանավակայաններում բազմաթիվ չվերթեր են հետաձգվել, չեղարկվել է դեպի Երևան թռիչքը

տրանսպորտային կոլապսի պատճառը եղանակային վատ պայմաններն են
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 100 մուտքային և ելքային չվերթեր են հետաձգվել, հայտնում է Mash-ը։
Պարբերականի տվյալներով` տրանսպորտային կոլապսի պատճառը եղանակային վատ պայմաններն են։ Միայն «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 20 ելքային և 86 մուտքային չվերթ։ Մեծ է հավանականությունը, որ Կալինինգրադ, Ուֆա, Սոչի, Վոլգոգրադ, Աստրախան, Կրասնոյարսկ, Սամարա և Միներալնիե Վոդի մեկնող ուղևորները Նոր տարին կդիմավորեն օդանավակայանում։
Բացի այդ ուշացումներ են գրանցվում նաև «Վնուկովոյում» և «Դոմոդեդովոյում»։ «Վնուկովոյում» հետաձգվել է 44, իսկ «Դոմոդեդովոյում»՝ չորս չվերթ։ «Դոմոդեդովոյում» չեղարկվել են նաև դեպի Երևան, Սոչի և Կուլյաբ չվերթերը։
Ավելի վաղ ուղևորները մնացել էին Կալինինգրադի «Խրաբրովո» և Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայաններում՝ չվերթերի ուշացման պատճառով։ Կալինինգրադում 24 մուտքային չվերթ է ուշացել, ևս 20 ինքնաթիռ չեն կարողանում մեկնել։ 9 ինքնաթիռ ստիպված է եղել մեկնել Պուլկովոյի պահուստային օդանավակայան։ Սանկտ Պետերբուրգում իրավիճակը ևս լարված է. մեկնման է սպասում 49, ժամանման` 26 չվերթ։