Կրակոցներ Երևանի Կոմիտասի պողոտայում. վիրավորը «Չաղ Ռուստամի» հայրն է

Նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. Այսօր երեկոյան կրակոցներ են հնչել Երևանի Կոմիտասի 44 շենքի բակում, կա վիրավոր, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշված վայրից հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։
Դեպքի վայրում քրեական ու համայնքային ոստիկանները հայտնաբերել են ռուսական համարանիշերով «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդի կողքին՝ դռան վրա, հայտնաբերվել են մոտ 9 կրակոցի հետք ու արնանման հետքեր, իսկ դեպքի վայրում էլ՝ 12 կրակված պարկուճներ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է։
Հիշեցնենք` 2024 թվականի հունիսի 11-ինին մայրաքաղաքում սպանվեց «Ֆազ» մականունով 43-ամյա Սերգեյ Գրիգորյանը։ Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ սպանության կասկածանքով ձերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը։