Տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն

Ջերմուկ. Արխիվային լուսանկար
Առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ի գիշերը և հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 31-ի և հունվարի 2-ի ցերեկն առանձին շրջաններում, հունվարի 1-ին և 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 2-3-ին աստիճանաբար նույնքան կնվազի։
Երևան քաղաքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է ձյուն։ Դեկտեմբերի 30-ին, 31-ի գիշերը, հունվարի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մայրաքաղաքում դեկտեմբերի 30-ի ցերեկը կգրանցվի -1...+1 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 3-5 աստիճան ցուրտ։