Շախմատային դրամա. Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին աշխարհի կայծակնային առաջնությունում

Կայացել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 14-րդ խաղափուլը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Նշվում է, որ Մարտիրոսյանն ու Կարլսենը մասնակցել են աշխարհի կայծակնային շախմատի առաջնության 14-րդ խաղափուլին:
Հայաստանի 6 ներկայացուցիչ հայտնվել է շախմատի համաշխարհային վարկանիշի լավագույն 100–յակում
Խաղը, որում Մարտիրոսյանը խաղում էր սպիտակներով, 69-րդ քայլում ավարտվել է հայ շախմատիստի հաղթանակով: Այս հաղթանակից հետո Մարտիրոսյանը 14 միավորից վաստակել է 10 միավոր և շրջանցել Կարլսենին։
Կադրերում երևում է, թե ինչպես է Կարլսենը խաղաքարերը ցրում խաղատախտակի վրա և սեղմում ժամացույցի կոճակը։ Այս խախտման համար աշխարհի 16-րդ չեմպիոնը տեխնիկական պարտություն է կրել։
Նշենք, որ արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվում է Դոհայում դեկտեմբերի 25-30-ը:
Հայկ Մարտիրոսյանը, Էլինա Դանիելյանը աշխարհի կայծակնային շախմատի մրցանակակիրների շարքում են