Ռուսաստանի հատուկ ծառայությունները Ադիգեայում ահաբեկչություն են կանխել, ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի, որը մտադիր էր հրկիզել դպրոցի տոնածառը: Այս մասին հայտնել են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնից։
Ահաբեկչությունը պատրաստվում էր իրականացնել Ռուսաստանում արգելված կազմակերպության (անվանումը չի նշվում) աջակիցը։ Նրա ավտոմեքենայից առգրավել են նաև ինքնաշեն հրկիզող նյութով 10 շիշ, սառը զենք և ահաբեկչական միավորման դրոշ: ԱԴԾ-ի փոխանցմամբ՝ կասկածյալի գործողությունները վերահսկել են արտերկրից Telegram-ի միջոցով: