ՌԴ ՊՆ–ն առաջին անգամ ցուցադրել է «Օրեշնիկ» շարժական հրթիռային համալիրը

Ավելի վաղ հրթիռային համալիրը Բելառուսում անցել է մարտական հերթապահություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ ցուցադրել է «Օրեշնիկ» շարժական գրունտային հրթիռային համալիրը:
«Օրեշնիկ» համալիրով հագեցած ստորաբաժանման` մարտական հերթապահության անցնելու հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բելառուսում, որտեղ այդ համակարգերն անցել են «ծառայության»։
Եվրոպայի արձագանքներից պարզ է դառնում, թե որքան թանկ է «Օրեշնիկը» ՌԴ–ի համար. Պեսկով
Ռուսաստանի ՊՆ-ի հրապարակած տեսանյութից երևում է, թե ինչպես են զինծառայողները բարձրացնում ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի (ՌՆՀԶ) դրոշը, ուղևորվում ռազմավարական դիրքեր և դիրքավորվում։