ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Այն քաղաքացիները, որոնք փոխել են բնակության վայրը և ցանկանում են փաստացի հիմունքներով հաշվառվել նոր հասցեում, կարող են առանց գրասենյակ մոտենալու, առանց հերթագրվելու կամ կենդանի հերթում սպասելու և առանց որևէ թղթաբանության դիմումը լրացնել օնլայն տարբերակով։ Տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը` նշելով, որ գործարկվել է mcs-register.am հարթակը։
Նախարարությունից նշում են, որ խիստ նույնականացման պայմանով՝ անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը․
մուտք գործել համակարգ՝ անցնելով խիստ նույնականացում,
ընտրել նոր դիմում՝ համանուն կոճակը,
ընտրել բնակության վայրի փաստացի հաշվառման դիմում բաժինը․ համակարգն ավտոմատ կերպով կցուցադրի անձնական տվյալները,
ստուգել, ավելացնել հաշվառման հասցեն,
հաստատել, որ տարածքային տեսուչին հանդիպելու համար դիմումին հաջորդող աշխատանքային օրերին գտնվելու եք նշված հասցեում,
վերջում անհրաժեշտ է սեղմել պահպանել, վճարել և ուղարկել հաստատման կոճակները և դիմումն արդեն վարույթում կլինի։
Հիշեցնենք, որ 2025 թ. հուլիսին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով անձը հաշվառվում է իր մշտական բնակության վայր հասցեում` անկախ սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի համաձայնության, ինչպես նաև անձն իր տվյալը մուտքագրում է տեղեկատվական մուտքի հարթակ, այսինքն` առնցանց։
Հիմնականում այս երկու դրույթները քննարկման ու քննադատության առարկա էին դարձել հանրության շրջանում։
Հիմնականում այս երկու դրույթները քննարկման ու քննադատության առարկա էին դարձել հանրության շրջանում։