Ինչ է բերելու 2026-ը Հայաստանին և հարևան պետություններին. աստղագուշակը չակերտներ է բացել

Աստղագուշակ և հոգեբան Լիլիթ Ալեքսանյանը
Սննդամթերքի և ջրի հետ կապված խնդիրներ, սահմանային լարվածություն, արհեստական բանականության զարգացում և միջին խավի համար ռիսկեր. աստղագուշակ Լիլիթ Ալեքսանյանը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչպիսին է լինելու Հրեղեն ձիու տարին Հայաստանի և տարածաշրջանի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի - Sputnik. Սննդամթերքի, մասնավորապես հացահատիկի, ինչպես նաև մաքուր խմելու ջրի հետ կապված խնդիրները կարող են մարտահրավեր դառնալ Հրեղեն ձիու տարում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թվային աստղագուշակ և հոգեբան Լիլիթ Ալեքսանյանը։
Նրա խոսքով` ռազմական հակամարտություն, որպես այդպիսին, Հայաստանում գալիք տարում չի սպասվում, սակայն տարեսկզբին հնարավոր է սահմաններին որոշակի լարվածություն:
Խոսելով հարևան երկրների մասին՝ Ալեքսանյանը նշեց, որ մեծ է բնական աղետների ռիսկը, մինչդեռ, նրա կանխատեսմամբ, Հայաստանում, իրավիճակն այս առումով համեմատաբար հանգիստ կլինի: Դրա հետ մեկտեղ, Հայաստանը կարող է ունենալ զբոսաշրջիկների զգալի հոսք։
Աստղագուշակն առանձին ուշադրություն հրավիրեց տեղեկատվական տեխնոլոգիաների վրա։ Նրա կարծիքով՝ արհեստական բանականության զարգացումը հզոր թափ կհավաքի։ Մի կողմից դա դրական գործընթաց է, մյուս կողմից այն ռիսկեր է պարունակում՝ կապված ավտոմատացման և աշխատատեղերի կրճատման հետ։
«Առաջին հերթին հարվածի տակ կհայտնվեն միջին եկամուտ ունեցող մարդիկ։ Արդեն հիմա արժե լրջորեն մտածել նոր մասնագիտություններ յուրացնելու, վերապատրաստվելու և անընդհատ ինքնակրթվելու մասին, որպեսզի անմասն չմնանք կատարվող փոփոխություններից», - ընդգծեց Ալեքսանյանը։
Անդրադառնալով կանանց և տղամարդկանց փոխհարաբերություններին՝ մեր զրուցակիցը նշեց, որ գալիք տարին նպաստավոր է լինելու ընտանիք կազմելու համար: Հայաստանում ամուսնալուծությունների թվի կայուն աճի ֆոնին, ըստ նրա, մարդիկ կսկսեն ավելի գիտակցված մոտենալ ամուսնությանը:
«Զուգընկերոջ ընտրությունը կդառնա ավելի կշռադատված, և կստեղծվեն ավելի ամուր և հարատև միություններ։ Ընդհանուր առմամբ` 2026 թվականը, ինչպես նաև 2027-ը և 2028-ը բարենպաստ կլինեն ինչպես ամուսնությունների, այնպես էլ երեխաներ ունենալու համար», - ասաց նա:
Վերջում Լիլիթ Ալեքսանյանը հորդորեց մեծ ուշադրություն դարձնել ինքնազարգացմանը, մտերիմների մասին հոգ տանել և դրական փոփոխությունները սկսել սեփական անձից:
Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութում։