ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի դրամարկղերի աշխատանքը հունվարի 1-ից կդադարեցվի: Տեղեկությունը հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը:
«Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել մետրոպոլիտենի կայարանների վճարահաշվարկային տերմինալներից, «Telcell» սպասարկման կետերից: Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը transport.yerevan.am կայքում, «Telcell» տերմինալներով կամ «Telcell» սպասարկման կետերում»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` հունվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել միասնական տոմսային համակարգը, իսկ փետրվարի 1-ից նոր սակագներ են գործում։ Օգոստոսի 1-ից շրջանառությունից հանվել են հասարակական տրանսպորտով երթևեկելու համար մեկանգամյա օգտագործման QR կոդով թղթային տոմսերը։