Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ Թուրքիայում յոթ ոստիկան է վիրավորվել ԻՊ*-ի դեմ գործողության ընթացքում։
Նշվում է, որ գործողությունն իրականացվել է Մարմարա ծովի ափին գտնվող Յալովա քաղաքի մոտակայքի տներից մեկում։
Կասկածյալները կրակ են բացել ուժայինների ուղղությամբ։
Վիրավորների վիճակը գնահատվում է որպես կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Գործողության տարածք են ուղարկվել Բուրսա նահանգի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները։
*ԻՊ-ն (Իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է մի շարք երկրներում։