Մեքսիկայում գնացք է գծերից դուրս եկել. 13 մարդ մահացել է, մոտ 100–ը՝ տուժել

Գնացքն ընթանում էր «միջօվկիանոսային միջանցքով», որը բացվել էր 2023 թվականին։
Sputnik
Մեքսիկայի Օախակա նահանգում գնացք է գծերից դուրս եկել։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով 13 մարդ զոհվել է, 98-ը՝ տուժել։
«98 հոգի տուժել է, նրանցից 36-ը բուժօգնություն են ստանում հիվանդանոցում... 39 մարդու վտանգ չի սպառնում։ Ցավով հայտնում ենք, որ 13 մարդ մահացել է», - ասվում է հաղորդագրության մեջ։
Գնացքում 250 մարդ է եղել, այդ թվում՝ անձնակազմի 9 անդամ։
Գնացքը պատկանում է Interoceanic ընկերությանը։ Այն ընթանում էր «միջօվկիանոսային միջանցքով», որը բացվել է 2023 թվականին։
Սլովակիայում գնացքներ են բախվել, կան տուժածներ