Լևոն Արոնյանը պարտվել է 12-ամյա շախմատիստին Կայծակնային շախմատի ԱԱ–ում

Խաղն ավարտվել է 68-րդ քայլին, որից հետո փորձառու գրոսմայստերը ստիպված է եղել ընդունել պարտությունը և սեղմել 12-ամյա մրցակցի ձեռքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը (ԱՄՆ) Դոհայում անցկացվող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում սենսացիոն պարտություն է կրել: Այս մասին հայտնում է շախմատի միջազգային ֆեդերացիան։
Արոնյանը պարտվել է 12-ամյա արգենտինացի շախմատիստ, միջազգային վարպետ Ֆաուստինո Օրոյին, որին անվանում են փոքրիկ վունդերկինդ։
Խաղն ավարտվել է 68-րդ քայլին, որից հետո փորձառու գրոսմայստերը ստիպված է եղել ընդունել պարտությունը և սեղմել 12-ամյա մրցակցի ձեռքը։