Քաղաքացիական հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել Պուշկինի անվան թատրոնում, որտեղ տասնամյակներ շարունակ խաղացել է դերասանուհին։ Նրա դուստրը՝ հաղորդավարուհի Յուլյա Մենշովան, այսօր վերջին անգամ ճանապարհել է մորը։
«Մայրիկը թռչնի պես թեթև հեռացավ կյանքից։ Նա միշտ ասում էր. «Միայնթե բեռչդառնամ։ Եթե հնարավոր լիներ անմիջապես հեռանալ, դա կլիներ իմ մեծ երջանկությունը»: Կարծում եմ, որ Տերը լսել է դա»,- ասել է Յուլյա Մենշովան հոգեհանգստի ժամանակ։
Արարողությանը ծաղկեպսակներ են ուղարկվել անձամբ Վլադիմիր Պուտինից և նախագահի աշխատակազմից։ Հարյուրավոր երկրպագուներ եկել էին նրան ճանապարհելու։
Դերասանուհուն հուղարկավորել են Նովոդևիչի գերեզմանատանը՝ ամուսնու՝ ռեժիսոր Վլադիմիր Մենշովի կողքին։
Վերա Ալենտովան մահացել է դեկտեմբերի 25-ին: Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղը, 83 տարեկան էր։ Նրանշտապօգնության մեքենայով հոսպիտալացրել են Մայակովսկու անվան թատրոնում դերասան Անատոլի Լոբոցկուն հրաժեշտ տալու ժամանակ։ Ալենտովան իր ամուսնուց՝ Վլադիմիր Մենշովից, երկար ապրեց չորս տարուց մի քիչ ավելի։