ԵՐԵՎԱՆ,29 դեկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մի քանի ամիս անց հաստատել է շարժման ռազմական թևի բրիգադի ղեկավար Մուհամմեդ Սինվարի և «Ալ-Քասամ»-ի ներկայացուցիչ Աբու Ուբեյդայի մահը։
«Սգում ենք «Ալ-Քասամ»–ի ղեկավար Մուհամմեդ Սինվարի և ներկայացուցիչ Աբու Ուբեյդուի մահը», - շարժման հրապարակած ուղերձում ասել է «Ալ-Քասամ»-ի ներկայացուցիչը:
Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի վերջին հայտարարել էր, որ Սինվարն ու շարժման մի շարք բարձրաստիճան անդամներ չեզոքացվել են Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիս շրջանի վրա ավիահարվածի հետևանքով: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը օգոստոսի վերջին հայտնել էր, որ Գազայում ոչնչացվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի մամուլի քարտուղար Աբու Ուբեյդան: