ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Վանաձորի Հայքի հրապարակում դրիֆթ արած վարորդները հայտնաբերվել են, մեքենաները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես են «BMW»-ի և «Lexus»-ի վարորդները, կոպտորեն խախտելով ճանապարհային երթեևկության կանոնները, դրիֆթ անում։
«Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեքենաները հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք»,–հայտնում է ոստիկանությունը։
Նշվում է, որ մի վարորդ էլ «Land Rover»-ով դրիֆթ էր արել Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածում։
Այս դեպքում մայրաքաղաքի պարեկները մեքենան հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։