Ամանորի գիշերը մետրոյի գնացքները 30 րոպե «Հանրապետության հրապարակ»-ում չեն կանգնելու

Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով, աշխատանքային ժամերում կլինեն որոշ փոփոխություններ։
Տեղեկությունը հայտնում են մետրոպոլիտենի լրատվական ծառայությունից։
Դեկտեմբերի 31-ին մետրոպոլիտենի աշխատանքը կսկսվի ժամը 07:00-ից և կշարունակվի մինչև 2026 թվականի հունվարի 1-ի ժամը 02:30-ը։
«Խնդրում ենք ուշադիր լինել․ տեխնիկական որոշ հարցերով պայմանավորված՝ դեկտեմբերի 31-ի ժամը 23:45-ից մինչև հունվարի 1-ի ժամը 00:15-ը (30 րոպե) մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում գնացքները կանգառ չեն կատարելու»,-նշված է հաղորդագրության մեջ։