ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ուկրաինական դրոնը պայթուցիկ է նետել Կուրսկի մարզի Ուրուսի գյուղի բնակելի տան բակ, մեկ տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
«Գլուշկովոյի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տղամարդ է մահացել։ Թշնամին ստոր հարված է հասցրել՝ պայթուցիկներ նետելով հենց Ուրուսի գյուղի բնակելի տան բակ։ Տղամարդը զոհվել է։ Հետևանքների մասին տեղեկությունները ճշտվում են»,-տելեգրամյան ալիքում գրել է Խինշտեյնը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։