Սուդանի արևմուտքում ապստամբները ավելի քան 200 մարդու են սպանել

2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում կատաղի մարտեր են ընթանում արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Արագ արձագանքման ուժերի զինյալները Սուդանի արևմտյան Դարֆուր նահանգի երեք շրջաններում սպանել են ավելի քան 200 մարդու։ Այս մասին հայտնել է «Սուդանի բժիշկների ցանց» տեղական ոչ կառավարական կազմակերպությունը:
«Արագ արձագանքման ուժերը Ամբրո, Սերբ և Աբու-Կումրա շրջաններում էթնիկ հողի վրա սպանել են ավելի քան 200 մարդու, այդ թվում` երեխաների և կանանց»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Ապստամբ ուժերի հրամանատար Մուհամմեդ Համդան Դագլոն նոյեմբերի 24-ին հայտարարել է, որ համաձայնել են եռամսյա զինադադարի, որն առաջարկել են Սուդանի հակամարտության միջնորդները՝ ի դեմս ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և ԱՄԷ-ի: Սակայն Սուդանի Ինքնիշխան խորհրդի ղեկավար, երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրխանը կտրականապես մերժում է առաջարկված խաղաղ նախաձեռնությունների պայմանները:
2023 թվականի ապրիլի 15-ից Սուդանում կատաղի մարտեր են ընթանում Դագլոյի հրամանատարությամբ գործող արագ արձագանքման ուժերի և կանոնավոր բանակի միջև։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ շարունակվող մարտերը կարող են Սուդանում հիվանդությունների բռնկումներ և առողջապահական համակարգի կոլապս առաջացնել:
Հալեպում բախումներ են եղել Սիրիայի կառավարական ուժերի և քրդական ջոկատների միջև