Ստամբուլում ավտոբուսն ընկել է ձորակը. մահացածներ ու տուժածներ կան

Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ է դարձել թաց ձյունը։
Sputnik
Ստամբուլում ծառայողական ավտոբուսն ընկել է ձորակը, վթարի հետևանքով 4 մարդ է մահացել, 7-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
«Վթարից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու բժիշկները։ Տուժածներին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենաներով, 3-ի վիճակը գնահատվում է ծանր», - ասված է հաղորդագրությունում։
Վթարի պատճառը թաց ձյունն է։ Վարորդը կորցրել է կառավարումը, և ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից:
Շղթայական ավտովթար Երևանում. տուժածների թվում երեխաներ կան