ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կաջակցի Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կարողությունների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովը:
Այսօր՝ Ռուսաստանի փրկարարի օրը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում նախարարն ասել է, որ ՌԴ-ն 2026 թվականին նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանում, Սերբիայում և Կուբայում համատեղ մարդասիրական կենտրոնների հետագա զարգացմանն ու գործունեության ապահովմանը:
Նա հավելել է, որ արտասահմանցի մասնագետները հրավիրվել են «Ջրասուզակային մասնագիտությունների «Ռուսական սառույց-2026» փառատոն» միջազգային գիտագործնական համաժողովին:
Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը հիմնադրվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև 2015 թվականի մայիսի 19-ի համաձայնագրի հիման վրա
Կենտրոնն իրականացնում է որոնողափրկարարական գործողությունների աջակցման, երկրաշարժերի, սողանքների, ձնահյուսերի հետևանքների վերացնման, հրդեհների մարման, մարդասիրական օգնության առաքման, ազգային արտակարգ ծառայությունների անձնակազմի որակավորման բարձրացման աշխատանքներ:
Կենտրոնը տեղակայված է Բալահովիտում՝ ԽՍՀՄ զինված ուժերի կապի նախկին բազայի տարածքում: