ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի – Sputnik. Հակաօդային պաշտպանության ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 8 ԱԹՍ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 3 ԱԹՍ են ոչնչացրել։ Բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների մասնագետները», - հայտնել է Սոբյանինը «Max» մեսենջերի իր ալիքում։
Ավելի ուշ Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ևս 5 անօդաչուի ոչնչացման մասին:
Դեկտեմբերի 24-ին Սոբյանինը տեղեկացրել էր, որ Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 ԱԹՍ է ոչնչացվել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։