ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկն առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային գոտում, 28-ին ողջ հանրապետությունում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 27-ին, 29-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ին սպասվում են տեղումներ, 27-ին բարձրադիր գոտում, 28-ին ողջ մայրաքաղաքում ձյան տեսքով։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 26-ի ցերեկը կգրանցվի +3...+5 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 1-3 աստիճան տաքություն։