ՍԱՏՄ–ն 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս–մսեղիք է ոչնչացրել

ՍԱՏՄ–ից հայտնում են, որ վերահսկողական միջոցառումները շարունակվելու են առաջիկա հանգստյան օրերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք է ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Ստուգումներ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող միս-մսեղիքի իրացման կետերից մեկում
Նշվում է, որ ստուգումներն իրականացվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող միս-մսեղիքի իրացման կետերում։
Ստուգվել են մսի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, պահման և վաճառքի հիգիենիկ պայմանները, ինչպես նաև սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։
Ստուգումներ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող միս-մսեղիքի իրացման կետերից մեկում
«Ստուգումների արդյունքում 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման՝ տեսուչների հսկողության ներքո»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՍԱՏՄ–ից հայտնում են նաև, որ վերահսկողական միջոցառումները շարունակվելու են առաջիկա հանգստյան օրերին։
«Առողջ մսամթերքին» պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է