Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն անգնահատելի փորձ է ձեռք բերում հատուկ ռազմական գործողության ընթացքում. Պուտին

Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն աշխատում են կայուն ռեժիմով՝ ԶՈւ–ին մատակարարելով ամբողջ անհրաժեշտ տեխնիկան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անգնահատելի է համարել այն փորձը, որը ստանում են Ռուսաստանի Զինված ուժերը հատուկ ռազմական գործողության ընթացքում:
«Հատուկ ռազմական գործողության ընթացքում մշտապես փոխվում են մարտական գործողությունների բնույթը, ձևերն ու եղանակները, և զորքերի ստացած անգնահատելի փորձը լիովին օգտագործվում է զինված ուժերի և պաշտպանական-արդյունաբերական համալիրի նոր կերպարի ձևավորման ժամանակ», - ասել է Պուտինը սպառազինության պետական ծրագրի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
ՌԴ նախագահն այսօր կայացած խորհրդակցության ժամանակ առաջարկել է շարունակել սպառազինության պետական ծրագրի և պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրի նախագծերի քննարկումը:
«Այսօր կշարունակենք երկու փաստաթղթերի՝ 2027-2036 թվականների պետական սպառազինության, ինչպես նաև պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման պետական ծրագրերի քննարկումը», –խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը:
Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ հատուկ ռազմական գործողության համար հատուկ պահանջարկ ունեցող սպառազինության արտադրությունը 2022 թվականից աճել է անգամներով։
ՌԴ–ն առաջ է շարժվում և զարգանում՝ չնայած բոլոր մարտահրավերներին. Պուտին
«2022 թվականի հետ համեմատած՝ հատուկ ռազմական գործողության համար առանձնակի պահանջարկ ունեցող սպառազինության արտադրությունն աճել է անգամներով», – ասել է նա՝ նշելով, որ երկրի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններն աշխատում են կայուն ռեժիմով՝ ԶՈւ-ին մատակարարելով ամբողջ անհրաժեշտ տեխնիկան։
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, աշխատելով կայուն ռեժիմով, մատակարարում են ամբողջ անհրաժեշտ սպառազինությունն ու տեխնիկան ինչպես ռազմական հատուկ գործողությանը ներգրավված ստորաբաժանումների, այնպես էլ ընդհանուր առմամբ զինված ուժերի համար:
Մասնավորապես, ըստ ՌԴ նախագահի, 2022 թվականից ի վեր երկրում զրահատանկային սպառազինության արտադրությունն աճել է 2,2 անգամ, ՀՄՄ-ների և զրահափոխադրիչների արտադրությունը՝ 3,7 անգամ, մարտական ավիացիայի արտադրությունը՝ 4,6 անգամ։
Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կոլեկտիվներին նվիրված և արդյունավետ աշխատանքի համար:
«Համատեղ կայացված որոշումները և ժամանակին ձեռնարկած պետական աջակցության միջոցները կարճ ժամանակում թույլ են տվել ամրապնդել պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների նյութատեխնիկական բազան և մեծացնել կարողությունները՝ կոոպերացիոն ամբողջ շղթայում անհրաժեշտ զինատեսակներ թողարկելու համար», - ասել է Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ ՎլադիմիրՊուտինը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերը հատուկ ռազմական գործողության գոտում ձեռք են բերել ռազմավարական նախաձեռնություն՝ այն ամուր պահելով ամբողջ առաջնագծով մեկ: Նա նշել էր, որ Ռուսաստանի բանակը մշտապես կատարելագործվում է։
ՌԴ–ն չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունները. գնդակն արևմտյան գործընկերների դաշտում է