ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Խաբեբաների ազդեցության տակ գործելով` ռուսաստանցի կինը Կիևի հրամանով Ստավրոպոլում փորձել է ռումբ տեղադրել զինվորականի մեքենայի վրա։ Այս մասին հայտնում է ԱԴԾ–ի հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
«ՌԴ ԱԴԾ–ն Ստավրոպոլում կանխել է ՌԴ քաղաքացի, Կրասնոդարի երկրամասի` 2007 թվականին ծնված բնակչուհու անօրինական գործունեությունը, որը Կիևի ռեժիմի հատուկ ծառայությունների հրամանով ահաբեկչական հարձակում էր նախապատրաստում ՌԴ ՊՆ զինծառայողի դեմ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կենտրոնում նշել են, որ կինը 400 տրոտիլային գրամին համարժեք ինքնաշեն պայթուցիկ սարք է ստացել և նախատեսում էր տեղադրել այն զորամասի մոտ կայանած մեքենայի վրա։ Նրան բռնել են հանցագործության վայրում։ Հետաքննությունը պարզել է, որ կինն ընկել է խաբեբաների ազդեցության տակ, որոնք սպառնացել են նրան քրեական հետապնդմամբ։
Քրեական գործեր են հարուցվել մի քանի հոդվածներով։