Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը. ՀՖՖ-ն ամփոփել է

Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ու «Լավագույն մարզիչ» մրցանակի քվեարկության արդյունքները։
17 ձայնով հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 2025թ-ին 25-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խփել է 5 գոլ։ Ակումբային կարիերայում Սպերցյանն առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։
Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
13 ձայնով էլ լավագույն մարզիչ է ճանաչվել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը։ Երևանյան ակումբն այս պահին 4-րդն է Fastex Պրեմիեր լիգայում։

Անցնող տարում Վահե Գևորգյանը աշխատել է նաև «Վանում»։ Չարենցավանը ներկայացնող ակումբը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով Fastex Պրեմիեր լիգայում գրավել էր 5-րդ հորիզոնականը։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ 3 ձայն։