Ձյուն, մառախուղ. ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի մի շարք հատվածներում ձյուն է գալիս: Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Ժամը 9։00-ի դրությամբ ձյուն է տեղում Սևանի, Ճամբարակի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Տավուշի, Վայքի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք, իսկ Թումանյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ դեպարտամենտի` Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։
Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. եղանակի տեսություն