ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է մոսկվացի տասնամյա Վարվառա Սմախտինային, որի երազանքը կատարել էր «Ցանկությունների տոնածառ» ակցիայի շրջանակում: Երեխայի հետ նախագահի զրույցը հրապարակվել է Կրեմլի տելեգրամյան-ալիքում։
Աշակերտուհին երազում էր հանդիպել «Ռոսկոսմոսի» տիեզերագնացի հետ։ Աղջկա համար կազմակերպվել է ուղևորություն Աստղային քաղաք, որտեղ նա այցելել է թռիչքների կառավարման, ինչպես նաև տիեզերագնացների վերապատրաստման կենտրոններ: Երեխայի համար էքսկուրսիան անցկացրել է Ռուսաստանի հերոս, տիեզերագնաց Օլեգ Կոնոնենկոն: Բացի այդ, իր ծննդյան օրը, որը դեկտեմբերի 24-ին էր, Վարվառան գնացել և դիտել է Մեծ թատրոնի «Շչելկունչիկ» բալետը:
Զրույցի ընթացքում Պուտինը հետաքրքրվել է աղջկա տպավորություններով։
«Ես անկեղծորեն շնորհավորում եմ քեզ տարեդարձիդ առթիվ: Հուսով եմ, որ ծննդյան նվերը լավ ստացվեց, չէ՞ որ երեկ էլ Մեծ թատրոնում էիր», հարցրել է նա։
Ի պատասխան՝ աշակերտուհին պատմել է, որ թատրոնը գերազանցել է իր սպասելիքները և նման էր պալատի։
Ավելի վաղ նախագահը զանգահարել էր Խանտի-Մանսիական ինքնավար շրջանից 5-ամյա Տիմուրին։ Պետության ղեկավարը երեխայի հետ խոսելու համար ժամանակ էր գտել, թեև պատրաստվում էր տարվա արդյունքներով ամփոփիչ ասուլիսին։ Ակցիայի շրջանակներում նախադպրոցականն ամբողջ օրն անցկացրել է Պոկլոննայա Գորայում՝ Ռուսաստանի ՆԳՆ ճանապարհային անվտանգության ապահովման գլխավոր վարչությունում։