ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Վերա Ալենտովան, նա 83 տարեկան էր, հայտնել է Պուշկինի անվան թատրոնը։
«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել... Կյանքից հեռացել է Վերա Վալենտինովնա Ալենտովան։ Նա 60 տարի ծառայել է Պուշկինի թատրոնում։ Մեր վիշտը անսահման է», – ասվում է թատրոնի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Թատրոնում նշել են, որ հրաժեշտի օրվա և վայրի մասին լրացուցիչ կհայտարարեն։
Կադր «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի
© Sputnik
ԶԼՄ–ների տվյալներով` դերասանուհին այսօր եղել է դերասան Անատոլի Լոբոցկու հուղարկավորությանը, հրաժեշտի արարողության ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է և նրան հիվանդանոց են տեղափոխել։
Ալենտովան խորհրդային տարիների հայտնի դերասանուհի է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ։ Հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում», «Վաղը պատերազմ էր» և «Շիրլի-Միրլի» ֆիլմերով։