Իրաքի առաջին տիկին Շանազ Ահմեդ Իբրահիմն այցելել է Բաղդադի Սուրբ Աստվածածին եկեղեցի և իր տպավորությունների մասին գրել ֆեյսբուքյան էջում։
«Բաղդադի ամենահին եկեղեցիներից մեկը այս քաղաքի բազում շերտերի և հնագույն պատմության վկայությունն է։ Իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում Իրաքի հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանին շրջագայության և եկեղեցու պատմությունն ու հոգևոր նշանակությունը ներկայացնելու համար»,– գրել է Իրաքի առաջին տիկինը։
Հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1639-1640 թվականներին, պատկանում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Իրաքի հայոց թեմին, մինչ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը եղել է թեմի առաջնորդանիստ կառույցը։