ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 25-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 29-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի կեսօրից հետո, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Դեկտեմբերի 27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17- 20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում դեկտեմբերի 25-26-ին, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-28-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Մայրաքաղաքում դեկտեմբերի 25-ի ցերեկը կգրանցվի +4...+6 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի0-2 աստիճան տաքություն։