Որոշ մարզերում -11 կգրանցվի, որոշներում` +14. եղանակի տեսություն

Չինարի. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։
Մայրաքաղաքում դեկտեմբերի 24-ի ցերեկը կգրանցվի +5...+7 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 0-2 աստիճան տաքություն։